Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում և Քարահունջում

Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
ՀՀ սահմանի նոր անցակետերի հետ կապված նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Նշվում է, որ որոշումը բխում է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետևյալ կերպ` «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։
Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։
Նախագծում ասվում է նաև, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին կառավարության նիստում Փաշինյանն ասել էր` Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։
Ադրբեջանի իշխանություններն ավարտել են Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը