ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ԳՇ պետը տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Ասրյանը նաև հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։