«Հայաստա՛ն, առա՜ջ»․ երկրպագուները «Ալաբինոյում» աջակցում են հայ զինծառայողներին

Նոր կադրեր են հայտնվել «Բանակ-2022» VIII միջազգային ռազմատեխնիկական համաժողովից, որը մեկնարկել է օգոստոսի 15-ին «Պատրիոտ» կենտրոնի տարածքում:
Sputnik
Երկրպագուները խանդավառությամբ աջակցում են Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող մրցումներին մասնակցող հայ զինծառայողներին:
«Այսօր մեր տղաների համար բարդ օր էր, բայց մենք հավատում ենք նրանց։ Կեցցե՛ն, հպարտանում ենք նրանցով»,- ասում է երկրպագուներից մեկը։
Իրանը «Բանակ-2022»–ին երեք ԱԹՍ է ներկայացրել, այդ թվում` հարվածային դրոն
«Բանակ» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը մեկնարկել է օգոստոսի 15-ին մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ու կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: Այցելուները կարող են արդեն ստուգված տեխնիկա տեսնել ու ծանոթանալ նորույթներին։
«Ստրիժի» և «Ռուսսկիե վիտյազի» ավիախմբերն իրենց հնարքներն են ցուցադրել «Բանակ-2022»-ում