Էրդողանը Զելենսկուն կառաջարկի Պուտինի հետ հանդիպում կազմակերպել. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահը մեկօրյա այցով մեկնել է Լվով, որտեղ բանակցություններ կանցկացնի ուկրաինացի գործընկերոջ ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը Լվովից հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքի թղթակիցը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի առաջնորդն օգոստոսի 18-ին մեկնել է Լվով, որտեղ կայանալու են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Զելենսկու և Էրդողանի հետ
Մինչդեռ CNN Turk հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով «ճանապարհային քարտեզի» որոշման համար:
«Զելենսկին չորս անգամ երկկողմ գագաթնաժողով է առաջարկել ՌԴ նախագահ Պուտինին։ Մոսկվան մերժել է Կիևի առաջարկը՝ պատասխանելով` չկա կոնկրետ հարց, որը պետք է առաջնորդները լուծեն։ Սակայն Ռուսաստանը սկսել է մեղմել իր կոշտ դիրքորոշումը։ Ըստ լուրերի, որոնք մենք ստացել ենք ռուսական աղբյուրներից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ», - հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ «ճանապարհային քարտեզը» սահմանելուց հետո պատվիրակությունները կարող են սկսել դրա իրականացման աշխատանքները։
«Նույնիսկ եթե Ուկրաինայում վերջնական խաղաղություն չհաստատվի, առնվազն կայուն հրադադարի հասնելը կախված կլինի նրանից, թե Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի ներկայությամբ ինչ ուղերձներ կփոխանցի նախագահ Էրդողանին Լվովի գագաթնաժողովում», - պնդում է հեռուստաալիքը:
Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ բանակցություններ կազմակերպել
Նշենք, որ Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ Մոսկվայի ու Կիևի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 175-րդ օրը։