ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը։
Գործադիրը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է կազմակերպել ստորագրման ընթացակարգը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության կապիտալը կձևավորվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների ներդրումների հաշվին:
Ընկերությունը ստեղծվում է ԵԱՏՄ-ի ներսում ու դրա սահմաններից դուրս առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի ստեղծման, միության երկրներում ներդրումների համար: