Ադրբեջանում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

Զինծառայողի սաղավարտ
Ծառայակցի սպանության կասկածանքով ձերբակալվել է զինծառայող Բահրուզ Ռզաևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Էլմար Միրզոևը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ աղբյուրի` ծառայակցի սպանության կասկածով ձերբակալվել է զինծառայող Բահրուզ Ռզաևը։
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Բերձորում ժայռաբեկորն ընկել է ադրբեջանցի զինծառայողների վրա. երկուսը մահացել են