Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին

ԱԻՆ-ից հաստատել են այս տեղեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՌԴ Կալինինգրադի մարզից Հայաստան տեղափոխված զույգը, իմանալով, որ «Սուրմալուի» ավերակներում կարող են ողջ մնացած մարդիկ լինել, վթարի հաջորդ օրը կամավոր եկել է վթարի վայր` իր հատուկ վարժեցրած շան միջոցով հայ փրկարարներին օգնելու։
Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին
Զույգի մասին ֆեյսբուքում գրել ու լուսանկարեր է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել. ԱԳՆ
«Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։ Նախկինում Կալինինգրադում իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկարարների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկներ), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների համար»,- գրել է Իոաննիսյանը` միաժամանակ առաջարկելով նման փորձ կիրառել նաև Հայաստանում` անհրաժեշության դեպքում գրագետ կերպով փրկարար ծառայությանն օգնելու համար։

«Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։ Մենք սեյսմիկ ռիսկով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարների»,- գրում է Իոաննիսյանը։

Նշենք, որ ԱԻՆ-ից հաստատեցին Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեղեկությունը ՌԴ քաղաքացիների ու նրանց շան` որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու մասին։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։