ՀՀ-ում մի քանի օր անձրև չի գա, օդի ջերմաստիճանը կհասնի +41-ի. եղանակի տեսություն

Անձրևանոցով երեխաների արձան Երևանի 2800-ամյակի այգում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում նորմայից բարձր կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39-ից +41 աստիճանի։
Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում նորմայից բարձր կլինի: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 38-40, գիշերը` 22-24 աստիճան տաքության սահմանում։
Եղանակի տեսություն