Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի մեկժամյա խափանումը տեխնիկական պատճառով է եղել

Երևանի մետրո. Արխիվային լուսանկար
Մետրոպոլիտենի տնօրենությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 10:25-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։
Մետրոպոլիտենի տնօրենությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Հավելենք, որ օգոստոսի 16-ին ևս Երևանի մետրոյի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել էր, քանի որ պայթուցիկի տեղադրման մասին կեղծ ահազանգ էր ստացվել ԱԻՆ։