39-ամյա կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել

Խոստովանական ցուցմունքում տղամարդը նշել է, որ կանեփն ինքն է աճեցրել, մշակել անձնական օգտագործման համար։
Sputnik
Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա բնակիչը Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Oգոստոսի 16-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տղամարդն իրավապահներին խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածն ու կանեփի թփերն իրենն են։ Նա նշել է, որ կանեփն ինքն է աճեցրել, մշակել անձնական օգտագործման համար:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մեկ շաբաթում ոչնչացվել է շուրջ 16 հազար կգ կանեփ. ոստիկանության տեսանյութը