«Սուրմալուի» պայթյունից մահացածներից մեկի ինքնությունը ևս պարզ է. որոնվում է 3 մարդ

«Սուրմալու» պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը, հայտնում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։ Նա 1951թ.–ին ծնված Արտավազդ Հայրապետյան է։ Այսպիսով, այս պահին հայտնաբերվել է 16 մարդու դի, որոնցից 15–ի ինքնությունը պարզ է, մեկինը` ոչ։
Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964 թ․
Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967 թ․
Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960 թ․
Անահիտ Զարզանդի Խալաթյան,
Վարդան Գուրգենի Քոչարյան` ծնված 1960 թ․
Գայանե Արտավազդի Ավետիսյան` ծնված 1966 թ․
Արամ Կոմիսարի Հայրապետյան` ծնված 1980 թ․
Վաչագան Վահագնի Եղոյան` ծնված 2000 թ․
Էռնա Մանվելի Գրիգորյան` ծնված 1980 թ․
Հարություն Սամվելի Գարաքյան` ծնված 1987 թ․
Մարիամ Արմենի Խաչատրյան` ծնված 1992 թ․
Սիրարփի Արմենի Խաչատրյան` ծնված 1994 թ․
Մարատ Կարենի Շահբազյան` ծնված 2018 թ․
Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան` ծնված 1976 թ
Արտավազդ Հայրապետյան`ծնված 1951 թ․
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է 3 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։