ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին։ Այս մասին ասվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ցավակցական ուղերձում։
«Խորապես ապրումակցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունը փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի արհավիրքը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված ցավակցական ուղերձում:
Պատրիարք Կիրիլը ցավակցություն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հույս հայտնելով, որ ողորմած Արարիչը զոհերի հոգիներին խաղաղություն կտա երկնային տանը, շուտափույթ առողջացում կշնորհի վիրավորներին և կսփոփի սգացողներին։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում է ստանում 7 անձ։