Պայթուցիկ չի հայտնաբերվել. մետրոպոլիտենը վերականգնել է բնականոն աշխատանքը

Երևանի մետրոպոլիտեն . Արխիվային լուսանկար
Ահազանգերը, թե Երևանի մետրոպոլիտենում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկներ կան, կեղծ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Այսօր Ժամը 14։55-ի դրությամբ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից աշխատանքներն ավարտվել են, ոչինչ չի հայտնաբերվել։
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ժամը 15։00-ի դրությամբ մետրոպոլիտենը վերականգնում է բնականոն աշխատանքը»,–ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ավելի ուշ ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ Ժամը 13–ի շրջանում հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել։