Լոռիում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 51-ամյա տղամարդը մահացել է

Որսորդական հրացան. արխիվային լուսանկար
Գյուղացիները վիճել են, քաշքշել իրար, հայհոյել, հետո նրանցից մեկը գնացել է, տնից վերցրել որսորդական հրացանը, վերադարձել ու 2 կրակոց արձակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երեկ երեկոյան Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Օգոստոսի 15-ին` ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգեր է ստացել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:
Պարզվել է, որ մոտավորապես 17։30-ին Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճել են, քաշքշել իրար, հայհոյել։ Դրանից հետո 54-ամյա տղամարդն իր «ՈւԱԶ»-ով գնացել և տնից վերցրել է երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա։ Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ձերբակալվել:
Երևանում մոր սպանության մեջ կասկածվում է 17-ամյա որդին