Ղրիմի հյուսիսում տրանսֆորմատորային ենթակայան է այրվում. տեսանյութ

Ջանկոյի շրջանի Մայսկոյե գյուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են: Բնակիչներին տարհանում են։
Sputnik
Ջանկոյում տրանսֆորմատորային ենթակայան է վառվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրիմի թերակղզու ուժային կառույցներին։
«Էներգետիկների փողոցում ենթակայան է բռնկվել։ Տեղում աշխատում են մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։
Աղբյուրի տվյալով՝ պայթյուն է գրանցվել առավոտյան ժամը 6-ին։
Ինչպես հայտնել է հանրապետության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը, Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյի շրջանի Մայսկոյե գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ու հանգամանքները պարզվում են։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ շտապ մեկնել է Ջանկոյի մոտ գտնվող Մայսկոյե գյուղ՝ դեպքի վայր։
Գյուղի վարչակազմն իր հերթին տեղեկացրել է, որ զինամթերք է պայթել։ Բնակիչներին տարհանում են։