Արագածոտնի մարզում տուֆի անօրինական հանք է հայտնաբերվել

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արագածոտնի մարզում տուֆի անօրինական հանք է հայտնաբերել։
Տեսչական մարմնից հայտնում են, որ հանքը գտնվում է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր վարչական տարածքում։
Տուֆի ապօրինի արդյունահանում Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր վարչական շրջանում
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք` օրեր առաջ Արարատի մարզում տրավերտինի անօրինական հանք էր բացահայտվել, որն առանց գրանցման ու թույլտվության արդյունահանում էր իրականացրել 2018 թվականի հունվարից։