ԱՄՆ–ի գործողությունները կարող են միջուկային տերությունների անմիջական բախման պատճառ դառնալ

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը
ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում ՌԴ–ի հետ հիբրիդային դիմակայության մեջ ներքաշելու ԱՄՆ–ի քայլերը կարող են միջուկային տերությունների միջև սրացման և անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ ուշադրություն են դարձրել ԱՄՆ վարչակազմի հռետորաբանությանն առ այն, որ ՌԴ գործողություններն իբր չեն համապատասխանում պատասխանատու միջուկային տերության կարգավիճակին։
Դեսպանատան կարծիքով` սարսափելի է լսել միջուկային ոլորտում անպատասխանատվության վերաբերյալ մեղադրանքները մի երկրից, որը ատոմային ռմբակոծության է ենթարկել Հիրոսիմայի և Նագասակիի խաղաղ բնակչությանը։
ԱՄՆ-ն Ռուսաստանի մեջ Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պես կիբեռսպառնալիք է տեսնում
«Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի հետ հիբրիդային առճակատման մեջ ներքաշելու ամերիկյան քայլերը կարող են միջուկային տերությունների միջև անկանխատեսելի սրացման և անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ», – ասվում է դեսպանատան Telegram–յան ալիքում հրապարակած հայտարարությունում։
ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը, ոչ թե անհիմն մեղադրանքներ հնչեցնել այն երկրների հասցեին, որոնց աշխարհակարգի վերաբերյալ հայացքները չեն համընկնում Միացյալ Նահանգների հայացքների հետ։
Պետդեպում անհնար են համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի կարգավիճակի փոփոխությունը