Ըմբշամարտիկ Մուշեղ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին, Հայկ Պապիկյանը` թուրք ըմբիշին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայիում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը 11։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Ինչպես հայտնի է դառնում ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարից, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վստահ հաղթանակ է տոնել Թուրքիան ներկայացնող Գարուն Սոլերիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
1/8 - ում Հայկ Պապիկյանն ուժեղ է գտնվել մոլդովացի Պավել Անդրուշչակից:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչում, որում գոտեմարտել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Կիմի Կաեպելիի հետ և 9։0 հաշվով վստահ հաղթանակ տարել: