«Սուրմալուում» պայթյունի հետևանքով որոնվողների մեջ ՌԴ քաղաքացի կա

Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով որոնվողների ցանկում նաև ՌԴ քաղաքացի կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը։
ՌԴ քաղաքացին Լյուբա Գլեբովան է` ծնված 1959 թվականին։
Ի դեպ, ԱԻՆ–ի նոր` ճշգրտված ցանկում որոնվողների թիվը 17 է, մինչ այս անհետ կորած էր համարվում 19 քաղաքացի։
ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը դեպքի վայրում լրագրողներին հայտնեց, որ 2 քաղաքացի կապ են հաստատել իրենց ընտանիքի հետ և ասել, որ պայթյունի ժամանակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում չեն եղել։
Եվ այսպես` որպես անհետ կորած որոնվողների ցանկն այս պահի դրությամբ այսպիսին է.
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)
16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․
17․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։