«Սուրմալուին» հարակից «Փեթակ» առևտրի կենտրոնը փակ է. տեղում միայն փրկարարներն են

Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող խանութներն այս պահին փակ են։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ փակ է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի դիմաց գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնը. տեղում միայն փրկարարներն են աշխատում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 6 է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։