Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ-ին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմն աջակցում է ՀՀ փրկարար ծառայությանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքները հաղթահարելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը։
Նա հավելեց, որ երեկ ցերեկը տարածքի հետախուզման աշխատանքներ են իրականացվել ԱԹՍ-ների միջոցով, ԱԻՆ-ի հետ համատեղ ապահովվել է տարածքի լուսավորությունը, որպեսզի հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքները նաև գիշերը իրականացվեն։

«Նկարահանումներ կիրականացվեն նաև այսօր։ Պատրաստված նյութերը ըստ նշանակության կտրամադրվեն և՛ քննչական մարմիններին, և՛ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին»,- ասաց Գյոզալյանը։

Նա նշեց, որ կենտրոնի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացնում, սակայն տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկան։ Գյոզալյանը ենթադրում է, որ կարող է կենտրոնի հիդրավլիկ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն առաջանալ։ Այս համատեքստում կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ստանում է անհրաժեշտ աջակցությունը։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։ Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 21 տուժած։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար