ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Վոլգոգրադի մարզի նավթագազային համալիրի օբյեկտում

Հանցագործության վայրում առգրավվել է մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև տրավմատիկ ատրճանակներ։
Sputnik
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստված ահաբեկչություն է կանխել Վոլգոգրադի շրջանի նավթագազային համալիրի օբյեկտում:
«Նավթամուղը պայթեցնելու փորձի ժամանակ չեզոքացվել են զինված դիմադրություն ցույց տված երկու քաղաքացիներ, որոնք ընդգրկված էին տեսաբլոգեր Մաքսիմ Մարցինկևիչի (մականունը՝ «Տեսակ») ստեղծած «Ռեստրուկտ» աջ արմատական խմբավորման կազմում»,- ասված է ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրությունում։
Խերսոնում ձերբակալվել է պետական պաշտոնյաների դեմ մահափորձ կատարած խմբի անդամը
Նշվում է, որ հանցագործության վայրում առգրավվել է մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև երկու տրավմատիկ ատրճանակ, որոնք վերածված են եղել մարտական փամփուշտներով զենքի։
«Պարզվել է, որ դիվերսիոն-ահաբեկչական գործողության կազմակերպումն ուկրաինական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո իրականացրել են Ռուսաստանի քաղաքացի, «Ուրագան» ազգային գումարտակի կազմում Ուկրաինայում մարտական գործողությունների մասնակից Չուենկով Անդրեյը (ծնված 1986 թվականին) և Ուկրաինայի քաղաքացի, «Ազով» ազգայնական գումարտակի (ահաբեկչական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում. խմբ.) զինծառայող Իոնով Յուրին (ծնված 1988 թվականին),», - նշում է ԱԴԾ–ն։
Ուժայինները կասեցրել են Չուենկովի և Իոնովի հանցավոր գործունեությունը։
ՌԴ ԱԴԾ-ն հերթական ահաբեկչությունն է կանխել. տեսանյութ