Պապիկյանը ՌԴ–ում հանդիպել է տանկային բիաթլոնի հայկական անձնակազմի հետ

Նախախարը «Բարեկամության տուն» մրցույթի շրջանակում բացված հայկական տաղավարում ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին։
Sputnik
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում այսօր այցելել է «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդես։ Այս մասին նա տեսանյութ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։
«Ծանոթացել են սպառազինության նորագույն նմուշների, հանդիպել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ»,–գրել է նախարարը։
Պապիկյանն այցելել է նաև «Ալաբինո» զորավարժարան, որտեղ զրուցել է տանկային բիաթլոնի հայկական անձնակազմի հետ։ Նա շրջել է «Բարեկամության տուն» մրցույթի շրջանակում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։