Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 21 տուժած. ԱՆ

Մյուս հոսպիտալացվածները, ըստ առողջապահության նախարարության, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս գրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:
«Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս գրվել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 6 է, 16 քաղաքացի անհետ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։