ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սուրմալու» առևտրի կենտրոն է ժամանել, որի տարածքում երեկ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել։
Վարչապետին դիմավորել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Փաշինյանին ներկայացվել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, չորս դի և 21 տրանսպորտային միջոց։
Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։