Դիլիջանում մեկնարկեց «Խաղաղության մարտիկ» մրցույթը, որն ամեն տարի անցկացվում է Միջազգային բանակային խաղերի շրջանակում:
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի զինված ուժերի թիմերը 10 օր ուժերը կչափեն տարբեր մրցաձևերում:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ելույթ ունենալով բացման արարողությանը, ընդգծեց, որ Հայաստանը խաղերի համակազմակերպիչ է դարձել հենց «Խաղաղության մարտիկ» մրցույթի շնորհիվ:
Նրա խոսքով՝ Դիլիջանում հավաքվել են լավագույններից լավագույնները, քանի որ մրցույթին ընտրության դժվարին գործընթաց է նախորդել։ Նա վստահություն հայտնեց, որ մասնակիցները ըստ արժանվույն ելույթ կունենան։