«Սուրմալուի» պայթյունի վայրում ժամեր անց. տեսանյութ

Իրադրությունը արտակարգ պատահարի վայրում գնահատվում է որպես բարդ. կրակը դեռ տեղայնացված չէ, իսկ փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել:
Sputnik
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի վայրում փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են: Դրա համար հատուկ տեխնիկա է գործում, մասնավորապես՝ աշխատում են ամբարձիչներ, բեռնատարներ ու տրակտորներ։
Քիչ առաջ փլատակներից տակից կնոջ դի է հանվել։ Նրա անձը չի պարզվել։
Հայաստանի ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը նշել է, որ հրդեհի մարման ու բեկորների մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը:
Արտակարգ պատահարի վայրում իրադրությունը գնահատվում է որպես բարդ. կրակը դեռ տեղայնացված չէ, փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: