Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների վայրում հրդեհը չի հաջողվել մեկուսացնել: Sputnik Արմենիայի դրոնով արված կադրերում ծխի սյուն է երևում։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այսօր Երևանում տեղի ունեցած պայթյունի ու փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է: Ծայրահեղ ծանր վիճակում տուժածներ չկան։
20 մարդ արդեն դուրս է գրվել։ Իսկ հնգամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
DroDrone-ի նկարահանած տեսանյութում երևում են հրդեհի ծավալները։