Ինչ է հայտնի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին. տեսանյութ

Այս պահի դրությամբ հայտնի է 3 զոհի ու 61 տուժածի մասին։
Sputnik
Այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։
Այս պահի դրությամբ հայտնի է 3 զոհի ու 61 տուժածի մասին։
Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: