Հանգստյան օրերն ընտանիքի հետ. Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է դստեր նոր հոբբին

Ալեքսիս Օհանյան. Արխիվային լուսանկար
Օլիմպիա Օհանյանը 5 տարեկան է, և ակնհայտորեն հայրիկին է «քաշել»։ Ալեքսիսը հաճախ է հրապարակում դստեր կատակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայկական արմատներով ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանը «Ինստագրամում»-ում հրապարակել է, թե ինչպես է դստեր` Օլիմպիայի հետ անցկացնում հանգստյան օրերը։
Օհանյանը մի քանի տեսանյութ է տեղադրել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես են ինքն ու Օլիմպիան կրեպ պատրաստում: Աղջիկը ամեն կերպ փորձում է ամեն ինչ ինքնուրույն անել, իսկ հոգատար հայրը տեսախցիկով նկարահանում է ողջ ընթացքը։ Կադրում երբեմն երևում է նաև ընտանիքի մայրը` աշխարհի նախկին առաջին ռակետը՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը։
Սերենան և Ալեքսը ծանոթացել են Հռոմում 2015թ.-ին։ Օհանյանը հյուրանոցում նախաճաշելու էր գնացել լողավազանի մոտ և պատահաբար նստել այն սեղանի հարևանությամբ, որտեղ նստած էին մարզուհին և նրա ընկերները։ Ընկերները փորձել են Օհանյանին հեռացնել` ասելով, թե նրա սեղանի տակ առնետ կա։ Բայց երբ նա ասել է, ր կրծողներից չի վախենում, Սերենան նրան հրավիրել է իրենց սեղանի մոտ։ Միայն դրանից հետո է Օհանյանը հասկացել, որ իր առջև աշխարհահռչակ թենիսիտուհին է։
Այսօր Սերենան և Ալեքսիսը ամենաօրինակելի հանրահայտ զույգերից են։ Նրանց ունեն 1 դուստր, որը հինգ տարեկան է։