Երուսաղեմում կրակել են ավտոբուսի վրա. 7 մարդ վիրավորվել է

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը 26-ամյա արաբ Ամիր Սիդավին է, որն ապրում է Արևելյան Երուսաղեմում։
Sputnik
Երուսաղեմում՝ Հին քաղաքի Լացի պատի մոտ, կրակել են ավտոբուսի վրա։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով՝ կրակողը ձերբակալվել է։
«Որոշ ժամանակ առաջ ոստիկանության և ընդհանուր անվտանգության ուժերի մասնակցությամբ բարդ որոնողական գործողություններից հետո, անցյալ գիշեր Հին քաղաքում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվող ահաբեկիչը հանձնվել է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավտոբուսի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, կրակողը փախել էր։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 26-ամյա արաբ Ամիր Սիդավին է, որն ապրում է Արևելյան Երուսաղեմում։