Երևանի մետրոպոլիտենը փակ է, ուղևորներին տարհանում են. պայթուցիկ սարքերի ահազանգ է ստացվել

Երևանի ու հարակից մարզերի բոլոր փրկարարական ուժերը ներգրավված են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենը փակ է, ուղևորներին տարհանում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը։ Նրա խոսքով, մետրոպոլիտենում ահազանգ է ստացվել բոլոր կայարաններում պայթուցիկ սարքերի առկայության մասին։
Հիշեցնենք`վերջին անգամ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկների մասին ահազանգ ստացվել էր օգոստոսի 2-ին։ Ավելի ուշ տեղեկությունը հերքվել էր։
Նշենք, որ այս պահին Երևանի ու հարակից մարզերի բոլոր փրկարարական ուժերը ներգրավված են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքների վերացման, տուժածներին ու փլատակների տակ մնացածների որոնողական աշխատանքների մեջ։