ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
«Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։46-ին ԱԻՆ-ը ահազանգեր է ստացել, որ պայթուցիկներ են տեղադրված Երևանի մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ի շենքում, կենդանաբանական այգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Երևանի բոլոր առևտրի կենտրոններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում։