Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Հանրությանը խորհուրդ են տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նշվում է, որ քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օգոստոսի 14-ի երեկոյան Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին մայրաքաղաքում ևս սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Գերատեսչությունից նաև զգուշացնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 14-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: