ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ ու զոհ

ԱՄՆ ոստիկանական ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք վարորդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել մարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Բերվիկ քաղաքում մեկ մարդ է զոհվել մեքենայի՝ մարդկանց մեջ մխրճվելու հետևանքով, տուժածների թիվը հասել է 17-ի։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահ Էնթոնի Պետրոսկի խոսքով՝ Բերվիկում տեղի ունեցած միջադեպից հետո կասկածյալը ևս մեկ կնոջ է սպանել Նեսկոպեկ քաղաքում, որտեղ էլ իրավապահները ձերբակալել են նրան:
Այս պահին վարորդի ինքնությունը չեն բացահայտում և չեն նշում, թե ինչ մեղադրանքներ կարող են ներկայացվել նրան։
Ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք վարորդը միտումնավոր է մխրճվել մարդկանց խմբի մեջ։