Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրված քաղաքում 109 մարդու մնացորդներ են հանել տարերային ստեղծված ընդհանրական գերեզմաններից. դրանք ստեղծվել են ակտիվ մարտերի շրջանում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի խորհրդական և ուկրաինական ագրեսիայի զոհերի որոնման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Աննա Սորոկան:
«Սահմանագծում մենք աշխատում ենք ընդամենը 10 օր, արդեն գտել ենք 109 մարդու մնացորդ»,- ասել է նա:
Աննա Սորոկան ճշտել է, որ, նախնական տեղեկություններով, տարերայնորեն ստեղծված գերեզմանոցներում շուրջ 500 մարդ է թաղված:
«Ընդհանուր առմամբ, ըստ Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Ռուբեժնոյե, Պոպասնայա քաղաքների նախնական տվյալների` մեկուկես հազար նման տարերային գերեզմաններ կան»,- ասել է ԼԺՀ ղեկավարի խորհրդականը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 171-րդ օրը։