Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Հրդեհ դաշտում. Արխիվային լուսանկար
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Եղանակի տեսություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Երևանում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը 35-37, երեկոյան՝ 27-29 աստիճան։