Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հակամարտկոցային պայքարի ժամանակ ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում ճնշել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 2 դասակ։
«Հակամարտկոցային պայքարի շրջանակում Սոլեդար և Արտեմովսկ բնակավայրերի տարածքներում ճնշվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 2 դասակ, «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի 3 վաշտ, ինչպես նաև Դ-30 հաուբիցների հինգ դասակ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 171-րդ օրը։