Օգոստոսի 10-ի երեկոյան ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի գարեջրի գործարանը, որտեղ գնդակոծության պահին 32 մարդ է եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԴԺՀ-ի ԱԻՆ-ը` առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը տուժել են։
Գնդակոծության հետևանքով գործարանում ամոնիակի արտահոսք է եղել։
Գերատեսչության տվյալներով` Դոնեցկի գարեջրի գործարանի 600 քմ տարածքում ուկրաինական զորքի հարվածից հետո այրվել են պլաստիկե տարան և տակդիրներ։
Դոնեցկի գարեջրի գործարանին հասցված հարվածի հետևանքները դիտեք տեսանյութում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։