Թուրքիայի արևմուտքում ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ. կա զոհ

Շտապօգնության ավտոմեքենա
Ավելի քան 40 տուժածները տեղափոխվել են մասնավոր հիվանդանոցի ուսումնահետազոտական հոսպիտալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Ուշաք քաղաքում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, մեկ մարդ մահացել է, 43-ը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Վթարը տեղի է ունեցել մոտավորապես 03։00-ին։ Իզմիրից Անկարա ուղևորվող ուղևորատար ավտոբուսը բախվել է կցորդիչով բեռնատարին»,– ասել է Ուշաքի նահանգապետ Թուրանա Էրգունը:
Տուժածները տեղափոխվել են «Օզթան» մասնավոր հիվանդանոցի ուսումնահետազոտական հոսպիտալ։
Դատախազությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։
Շղթայական ավտովթար Երևանում. «Զիլ» բեռնատարը 9 մեքենայի է բախվել