Օդի ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 1-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35....+37 աստիճան։
Եղանակի տեսություն
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։