Իրանը կարող է ԱԹՍ–ներ արտադրել նույնիսկ պատերազմի ժամանակ. ՌԴ գեներալ

ԱԹՍ
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տարածաշրջանի ամենահզոր հարվածային անօդաչուներն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Իրանը կարող է դաշնակիցների տարածքում անօդաչուներ հավաքել ու արտադրել նույնիսկ մարտական գործողությունների պայմաններում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս տեսակետը հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին պետ (2004 – 2008 թվ), բանակի գեներալ Յուրի Բալուևսկին։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ գրել էին, որ հնարավոր է` Իրանը անօդաչուներ մատակարարի ՌԴ–ին։
«Կոմերցիոն առումով հասանելի բաղադրիչների և նյութերի կիրառմամբ համեմատաբար մատչելի կառավարվող հրթիռների և ԱԹՍ–ների ստեղծման հարցում Իրանի հաջողությունները թույլ են տալիս դրանց արտադրությունը կազմակերպել դաշնակիցների տարածքում նույնիսկ նրանց մասնակցությամբ ռազմական հակամարտությունների ընթացքում», – ասվում է «Օտարների պատերազմները` նոր պարադիգմ» գրքի նախաբանում, որի հեղինակը Բալուևսկին է։
Գեներալի խոսքով` համեմատաբար պարզ զինամթերքն ու թևավոր հրթիռները, ինչպես նաև հութիների մոտ առկա ոչ այդքան ժամանակակից բալիստիկ հրթիռները շարունակում են լուրջ խնդիրներ ստեղծել արևմտյան արտադրության ժամանակակից ԶՀՀ–ներով զինված Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ–ի ՀՕՊ համակարգերի համար։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Իրանը հայտնել էր, որ հարվածային անօդաչուների հսկայական ստորգետնյա ռազմակայան ունի։ ԻԻՀ–ի բանակի հրամանատար, գեներալ–մայոր Աբդոլրահիմ Մուսավիի խոսքով` ԻԻՀ ԶՈւ–ի անօդաչուները ամենահզորն են տարածաշրջանում։
ՌԴ-ն ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար զոնդավորման իրանական արբանյակը