ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Աստղաթափը, Նավասարդն ու «Հայկ» համաստեղության ծնունդը մեկ հարկի տակ էին հավաքել աստղասերներին, հետաքրքրասերներին և հրաշքի սպասողներին։ Ավանդույթ դարձած այս միջոցառումն ամեն տարի իրականացվում է հայկական տոմարի առաջին ամսվա` Նավասարդի (օգոստոսի) 10-ի լույս 11-ին գիշերը, «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցում։
Աստղաթափը դիտելու համար Քարահունջ էին եկել բազմաթիվ զբոսաշրջիկներ։
© Sputnik / Andranik Ghazaryan
«Հայկի ծնունդը կարծես աստղային զարթոնքի վերածնունդ լինի»,- ասում է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը։
Աստղաթափը Քարահունջում
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մենք «Զորաց քարեր բնակատեղի» արգելոցում մի շարք միջոցառումներ ենք իրականացնում, և սա դրանց մի մասն է»,- ասաց Զաքյանը։
Արտավազդ Զաքյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն հայաստանցի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկներ։ Նրանցից մեկը՝ ազգությամբ ռուս Իլյան, մեզ հետ զրույցում ասաց, որ իր կնոջ հետ այս օրերին հանգստի նպատակով Հայաստանում է և, իմանալով աստղաթափի մասին, եկել է Քարահունջ, որ իր աչքով տեսնի այդ ամենը։
Աստղաթափը Քարահունջում
© Sputnik / Andranik Ghazaryan
«Հուսամ, որ կհասցնենք աստղերից մեկի ընկնելու ժամանակ երազանք պահել։ Գիտենք նաև, որ այսօր հայերը նշում են Նավասարդ տոնը (հին հայերի համար այս օրը եղել է տարվա սկիզբ` Նոր տարի և նշանավորվել է ժողովրդական խրախճանքով- խմբ․), ու հետաքրքիր է հին հայկական տոնի մաս կազմելը»,- նշեց նա։
Աստղաթափը Քարահունջում
© Sputnik / Andranik Ghazaryan
2 ամիս առաջ արգելոց-թանգարանի մուտքը դարձել է վճարովի, ինչը երբեմն դժգոհության տեղիք էր տալիս։ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանն ասում է՝ երբ կարգավիճակը հուշարձանից փոխվում է արգելոցի, նոր հաստիքների անհրաժեշտություն է առաջանում։ Պետք է լինում նաև ենթակառուցվածքները զարգացնել։
Աստղաթափը դիտելու համար Քարահունջ էին եկել բազմաթիվ զբոսաշրջիկներ։
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ընդամենը 2 ամիս առաջ է մուտքը վճարովի դարձել, ու այսօր արդեն բոլորը կարող են այստեղ փոփոխություններ նկատել։ Լուսավորությունն է փոփոխվել, ցանկապատում է իրականացվել (44 հա), տեղադրվել են ժամանակավոր սանհանգույցներ, նստարաններ ու աղբամաններ, ճանապարհի որոշակի հատվածն է վերանորոգվել»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Արմեն Հովհաննիսյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Նրա խոսքով՝ ցանկանում են հասնել նրան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձանների մուտքը լինի վճարովի, գումարն էլ ուղղվի դրանց պահպանմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը։
Տարածքում առկա են նաև ջրագծերի, էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրներ։
Աստղաթափը Քարահունջում
© Sputnik / Andranik Ghazaryan
Աստղաթափից առաջ Քարահունջի տարածքում հնչում էր Կոմիտաս, իսկ դրանից հետո՝ ժամը 03։30-04։30-ի սահմաններում, ներկայացվեց ազգագրական երգ ու պար` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ։
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը Քարահունջում
© Sputnik / Andranik Ghazaryan