Երևանում տեղի կունենա «Ձյունե թագուհի» սառցե շոուն

«Ձյունե թագուհի» սառցե շոու
Գլխավոր դերերում հանդես կգան գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոններ Ալբենա Դենկովան և Մաքսիմ Ստավիսկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-27-ը հայ հանդիսատեսը կարող է դիտել դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա ստեղծված «Ձյունե թագուհի» սառցե շոուն։
Կազմակերպիչները գունեղ շոու են խոստանում, որը կանցնի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտության ներքո։ Կօգտագործվեն լուսային և ձայնային նորագույն տեխնոլոգիաներ, կցուցադրվեն կրկեսային հնարքներ և օդային ակրոբատիկա:
«Երևանում հանդիսատեսը կտեսնի Կայի ու Գերդայի անմահ պատմությունը ընկերության և հավատարմության, խիզախության և նվիրվածության մասին, որը հերթական անգամ կհիշեցնի, թե ինչպես է բարին հաղթում չարին, իսկ անկեղծ սերը դառնում ամենակարևոր հրաշքն ու մոգությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Ադելիա Պետրոսյանը ելույթ կունենա Ռուսաստանի գեղասահքի մեծերի հավաքականում
Գլխավոր դերերում կլինեն աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան, աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբետ Տուրսինբաևան, «IceLab International» մրցաշարի արծաթե մեդալակիր Սեմյոն Դանիլյանցը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մորիս Կվիտելաշվիլին։
Երևանում փառատոն կանցկացվի. միջոցառումը ՀՀ կբերի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների