18 անձ առանց վարորդական իրավունքի է եղել. ուժեղացված ծառայություն Երևանում

Տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի10-ի երեկոյան պարեկներն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում, տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։
21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, իսկ 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա էլ կայանված է եղել մայթին։
Պարեկները տուգանել են նաև չթույլատրվող հատվածներով փողոցը հատող 8 անձի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։