ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Սարատովի մարզի ընկերությունները ՌԴ առևտրային ներկայացուցչության կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում հայ գործընկերների հետ քննարկել են Հայաստանում փոխգործակցության հարցեր, ինչպես նաև նախանշել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Այս մասին սոցցանցերում հայտնում է Առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Նշվումէ, որ հանդիպումն անցկացվել է հիբրիդային ձևաչափով:
Սարատովիմարզը ներկայացնում էին հացահատիկային մշակաբույսերի, գյուղմթերքի, մամլիչ կաղապարների, փաթեթավորման սարքավորումների, սնկային արտադրանքի, ներկանյութերի արտադրության ոլորտում մասնագիտացած մի շարք ձեռնարկություններ:
«Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն պատմել է արտահանմանև ներմուծման գործարքների իրականացման գործում բիզնեսին աջակցելու Առևտրային ներկայացուցչության արդիական խնդիրների, ինչպես նաև հայկական շուկայում արտաքին տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկությունների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դոնչենկոնառանձին ուշադրություն է դարձրել Ռուսաստանում և Հայաստանում միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և բիզնես միջավայրի բարելավման հարցերին:
Դոնչենկոննշել է համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններում Ազգային տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման քաղաքականության իրականացման կարևորությունը:
Միջոցառմանարդյունքներով մասնակիցները ծրագրել են առաջիկայում անցկացնել առցանց խորհրդակցություն, որտեղ կամփոփվեն կայացած բիզնես-առաքելության արդյունքները, այդ թվում՝ Հայաստան ռուսական արտադրանքի մատակարարման մասին արտահանման պայմանագրերի կնքման թեմայով: