Ռուս հաքերները հայտնել են HIMARS արտադրող ընկերության կայքը «կոտրելու» մասին

Հաքեր
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց HIMARS-ը սկսել է կիրառվել ուկրաինական զորքերի կողմից ՌԴ Զինված ուժերի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ռուսական Killnet հաքերային խմբավորումը հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի կայքը կոտրելու մասին։ Ընկերությունը, մասնավորապես, արտադրում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, հաքերները հայտնել էին, որ ամերիկյան կորպորացիայի վրա հարձակումներ են սկսում։
«Lockheed Martin-ի՝ աշխարհի լավագույն Akamai պաշտպանության համակարգը կոտրվել է։ Հնարավոր է՝ նրանք հասկացել են, որ պետք չէ օգնել ահաբեկիչներին», - նշված է խմբավորման Telegram-ալիքում։
«Killnet, Լեգիոն, Ռուսաստանի կիբեռ բանակ, Ռուսական հաքտիվիստների ընկերության» հիմնադիրի Telegram-ալիքի հաղորդագրության համաձայն, կոտրվել է նաև Lockheed Martin-ի աշխատակիցների ճանաչման ներքին համակարգը, ներբեռնվել են կորպորացիայում աշխատելու բոլոր թեկնածուների տվյալները:
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը տեղծվել է ԱՄՆ բանակի FMTV եռասռնի անվային շասսի հիման վրա, կարող է կրել վեց ռեակտիվ արկ կամ մեկ օպերատիվ-մարտավարական ATACMS բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար հրաձգության թիրախային հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է:
Այս տարվա հունիսի վերջից՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց, HIMARS-ը կիրառվում է ուկրաինական զորքերի կողմից ՌԴ Զինված ուժերի դեմ։