ՀՀ դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

Զինվորի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քննություն է տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։