Ֆրանսիայի 18 դեպարտամենտներում շոգի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

Նիցցա
Եվս 30 դեպարտամենտներում հայտարարվել է օդերևութաբանական վտանգավորության «դեղին» մակարդակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի 18 դեպարտամենտներում բարձր ջերմաստիճանի պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն մակարդակ» է հայտարարվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանական ծառայությանը:
Նշվում է, որ հարավային դեպարտամենտներում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան: Եվս 30 դեպարտամենտներում հայտարարվել է օդերևութաբանական վտանգավորության «դեղին»՝ պակաս ինտենսիվ մակարդակ:
Հուլիսին Ֆրանսիայի ամբողջ տարածքում երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներ էին սահմանել։ Այս ամռանը երկիրը աննորմալ շոգի արդեն երեք ալիք է ապրել, երբ ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից բարձր։ Այս շաբաթ Ֆրանսիային սպասվում է շոգի 4-րդ ալիքը, որի գագաթնակետը կլինի ուրբաթ։