Առաջին անգամ առանց Արոնյանի և արծաթե մեդալով․հայ շախմատիստների դիմավորումը` լուսանկարներով

Շախմատի համաշխարհային օլիմպիադայից վերադարձող մեր հավաքականի փոխչեմպիոն տղաներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մեծ շուքով։ Ներկա էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիան ներկայացնում է դիմավորման ամենավառ կադրերը։
Sputnik
Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Մեր փոխչեմպիոններն են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը (պահեստային, խաղացել է մի քանի տուրում, այդ թվում` Ադրբեջանի դեմ)։ Մարզիչը Արման Փաշիկյանն է։
Սա Հայաստանի շախմատի թիմի առաջին մրցումն էր առանց Լևոն Արոնյանի։ Լևոնն առաջիններից էր, որ շնորհավորեց Հայաստանի թիմին արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ (բացի այդ նա բաց թողեց ԱՄՆ-ի թիմով Հայաստանի դեմ մրցապայքարը), իսկ հավաքականում էլ ասում են՝ առանց տարիներ շարունակ Լևոնի հետ պարապելու այս հաղթանակը չէր լինի։
Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը որսացել է փոխչեմպիոններին օդանավակայանում դիմավորելու ամենահետաքրքիր և վառ կադրերը։